ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխան Սաղաթելյանը հայտնեց առաջիկա անելիքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաք-քայլերթից հետո Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն արձանագրում արեց` ժողովուրդն ապացուցեց, որ շարժումը չի մարում։

«Ոնց որ սկսել ենք, այսպես կազմակերպված գնալու ենք առաջ։ Սա արդեն պայքարի ընտանիք է։ Մենք իրար մեջ պահելով, իրար կողքի կանգնելով, հաշվարկված քայլերով այս պայքարը հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին։ Հայ մարդը երբեք ծնկի չի գալու։ Դավաճանները հեռացվելու են և վերջ։ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ուզում եմ տեղեկացնել, որ ստեղծել ենք պաշտպանության և անվտանգության հանձնաժողով, որը ոլորտի մասնագետների հետ մեր անելիքները ձևակերպելով իրականացնելու է այդ ոլորտի աշխատանքները։

Ստեղծել ենք սոցիալ-տնտեսական հանձնախումբ, որը վերլուծում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ձևակերպում է մեր առաջարկները։

Ստեղծել ենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատող հանձնախումբ։ Ներկայացնելու ենք մեր տեսակետները, ձեռնարկելու ենք հստակ քայլեր՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը։

Մենք ունենք կազմակերպական, քարոզչական այլ հանձնախմբեր, որոնք անհրաժեշտ են մեր պայյքարին նոր թափ հաղորդելու համար։

Երկուշաբթի օրվանից բոլոր մարզերում կսկսվեն աշխատանքներ։ Եկող շաբաթվա ընթացում շարունակվելու ենք մեր ակցիաներն ու գործողությունները։ Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 24-ին` ժամը 19։30-ին, այս հրապարակում։ Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր չորեքշաբթրի ժամը 19։30-ին շարժման պատասխանատուները, ԱԺ երկու խմբակցության պատգամավորները լինելու են Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում և կհանդիպեն քաղաքացիների հետ, կլսեն մարդկան առաջարկները»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular