ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային արևային հեռանկարները և JinkoSolar-ի մուտքը բրազիլական շուկա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ffin.ru-ն գրում է, որ արևային մարտկոցներ արտադրող JinkoSolar Holding Co ընկերությկան բաժնետոմսերը մայիսի 31-ի առևտրի ընթացքում աճել է 3,95%-ով և կազմել 61,27 դոլար: Պատճառը ընկերության Հարավային Ամերիկայի խոստումնալից շուկա մուտք գործելն է, որտեղ JinkoSolar-ի համար աճելու մեծ հնարավորություններ կան։

JinkoSolar-ը դիստրիբյուտորական պայմանագիր է կնքել հարավամերիկյան Aldo Solar ընկերության հետ։ Պայմանագրի շրջանակներում Aldo Solar-ը կկարողանա վաճառել նոր JinkoSolar Tiger Neo արևային մարտկոցներ։ Սրանք մեծ արևային մարտկոցներ են մոտ 600 Վտ հզորությամբ և մոտ 22% արդյունավետությամբ։ Դրանք հարմար են մեծ էլեկտրակայանների և առանձին տների համար, քանի որ նվազեցնում են տեղադրման ծախսերը և պահանջում են ավելի քիչ միկրո ինվերտորներ:

Բրազիլիան կլինի առաջին տարածաշրջանային շուկան նոր JinkoSolar վահանակների համար: Ակնկալվում է, որ 2022 թվականից մինչև 2027 թվականը երկիրը կունենա 5,5% արևային էներգիայի օգտագործման աճ: 2021 թվականին JinkoSolar-ն արդեն իսկ հաջող համաձայնագիր ուներ Aldo Solar-ի հետ 2022 թվականին մոտ 4 միլիոն վահանակներ մատակարարելու վերաբերյալ: Տարածաշրջանում կա արևային էներգիայի աճի մեծ ներուժ, և դա ավելի հրատապ է դարձել հանածո վառելիքի գների բարձրացման հետևանքով։

Ընդհանուր առմամբ արևային էներգիայի համաշխարհային շուկայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և որի արդյունքում այն առաջիկա հինգ տարիներին կարող է տարեկան մոտ 14 տոկոս աճ ցույց տալ։

Ընկերությունները շտապում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանային շուկաներում օգտվելու այդ աճից։ Վահանակների առաքման ծավալներն արդեն աճում են։ Օրինակ, Canadian Solar Inc ընկերությունը առաջին եռամսյակում հաճախորդներին առաքել է ավելի քան 3,6 ԳՎտ հզորության արևային մարտկոցներ, որը տարեկան կտրվածքով 42%-ով ավելի է քան նախորդ տարի: Արդյունքում, այս տարի Canadian Solar-ն ակնկալում է տարեկան մոտ 170% շահույթի աճ: SolarEdge ընկերությունը ակնկալում է շահույթի երկարաժամկետ աճ շուրջ 28%-ով: First Solar ընկերությունը 6-րդ սերիայի վահանակների արտադրությունը 2021 թվականի համեմատ 2022 թվականին ավելացրել է մոտ 19%-ով:


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular