ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը զոհաբերում է Ուկրաինային համաշխարհային գերիշխանությունը պահպանելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Realtribune.ru-ն գրում է, որ Վաշինգտոնը փորձում է օգտվել ուկրաինական ճգնաժամից աշխարհում իր հեգեմոնիան պահպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի կառավարական Global Times հրատարակության խմբագրականում։ «Քանի դեռ ուկրաինական ճգնաժամը ձգձգվում է, Միացյալ Նահանգները, չնայած ունի ճգնաժամի կարգավորման բանալին, շարունակում է սրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և ավելի ու ավելի շատ խոչընդոտներ ստեղծել խաղաղ կարգավորման համար: Այսինքն ԱՄՆ-ը փորձում է օգտվել ուկրաինական ճգնաժամից աշխարհում իր հեգեմոնիան պահպանելու համար։ Վաշինգտոնի համաշխարհային առաջնորդի դերն արդեն սասանվել է։ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալուց, Աֆղանստանում  պարտությունից մինչև Ուկրաինայում ներկայիս ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ը միշտ ցանկացել է վերահսկել իրավիճակը կուլիսների հետևից և օգուտներ քաղել», - գրված է խմբագրականում: Հոդվածում ընդգծվում է, որ եսասիրությունը միշտ էլ եղել է ամերիկյան արտաքին քաղաքականության բնորոշ հատկանիշը. «Ուկրաինական շարունակվող հակամարտությունը դրա լավագույն ապացույցն է։ Նկատի ունենալով սեփական շահերը ԱՄՆ-ը որևէ պատասխանատվություն չի ստանձնում այն երկրների զարգացման համար, որոնց անվանում է «դաշնակիցներ» կամ «գործընկերներ» և հոգ չի տանում այդ երկրների մարդկանց բարեկեցության համար։ ԱՄՆ-ն ուշադիր հաշվարկում է ամեն ինչ։ Նրանք ցանկանում են ճգնաժամի ժամանակ հանդես գալ որպես «հանդիսատես» և հետևել, թե ինչպես են երկրները ծախսում իրենց ռեսուրսները։ Բայց հիմա իրավիճակը դուրս է գալիս ամերիկյան վերահսկողությունից։ Ի վերջո, ուկրաինական ճգնաժամը արտացոլում է ամերիկյան հեգեմոնիայի և համաշխարհային այն կարգի թերությունը, որը որոշվում է բացառապես Վաշինգտոնի կողմից»: 

Պեկինի միջազգային հետազոտությունների համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի դոցենտ Սյու Լիանգն էլ Global Times-ին գրել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության բնույթը փոխվել է: «ԱՄՆ-ի ռազմական օգնությունը զգալիորեն գերազանցել է իր սկզբնական նպատակը, որն էր օգնել Ուկրաինային հաղթելու Ռուսաստանին: Միացյալ Նահանգները հաշվի է առնում իր ազգային շահերը, և Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը համահունչ է իր ռազմավարական նպատակին, որն է պայքարը համաշխարհային տիրապետության համար»,- նշել է չին փորձագետը։ Պեկինը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերջ չունի. «Ի սկզբանե ԱՄՆ-ն ավելի ժամանակակից և ծանր սպառազինություն ուղարկեց Ուկրաինա և սրեց իրավիճակը։ ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձգձգվող հակամարտությունը ծառայում է իր շահերին։ Քանի դեռ Մոսկվան ու Կիևը համաձայնության չեն եկել, Ռուսաստանը կթուլանա և կբախվի ավելի մեծ անորոշության»։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ։ Մայիսին ԱՄՆ-ը Կիևի ռեժիմին տրամադրել է 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular