ՆԱՏՕ-ն հայտարարելու է, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք մեր անվտանգությանը. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանը կհայտարարեն անվտանգության սպառնալիք։ Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag տաբլոիդին տված հարցազրույցում։
«Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգությանը, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում հիշատակվելու է նաև Չինաստանը, որի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում դաշինքի շահերին, արժեքներին և անվտանգությանը: