ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության դարաշրջանի» ծանր գինը Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Վարդենիսի ուղղությամբ, միջադեպ է եղել, հայկական կողմը մեկ զոհ ունի։ Հակառակորդի կրակոցից մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից։ Մեկ տարվա զինծառայող էր։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե միջադեպի ժամանակ զոհվել է հատուկ նշանակության ջոկատի կապիտան Նիզամի Վահիդ օղլու Յոլչուզադեն։

Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը սահմանին` ըստ երևույթին ցանկանալով տպավորություն ստեղծել, թե Հայաստանն է իրականացնում հրադադարի խախտումները և իր համար փորձելով լեգիտիմ հիմք ապահովել Հայաստանի դեմ ռազմական նոր գործողություններ իրականացնելու։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը բացարձակապես լուռ են, շարունակում են խաղաղության դարաշրջան հաստատելու իրենց քարոզը, իսկ հայկական դիրքերը մնում են ոչ կահավորված և խնդրահարույց, իսկ հայ զինվորների կյանքը վտանգվում է ամեն օր։

Հանրությունը արդարացիորեն հարցեր է ակնկալում իշխանություններից, պահանջում, որպեսզի ժամանակին և ճիշտ տեղեկություն հայտնեն կատարվածի վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչ է անում պաշտպանական գերատեսչությունը՝ հայ զինվորների կյանքը պաշտպանելու համար։ Հարցերը հարցեր, սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի պատասխանում և ժամեր անց, երբ նույնիսկ Վարդենիսի ղեկավարությունը և մարզպետը հաստատել էին զինվորի մահվան մասին տեղեկությունը, պաշտպանության նախարարությունը նոր բարեհաճեց հաստատել զինվորի մահվան փաստը։

Վարդենիսի այդ հատվածում ադրբեջանցիները անցյալ տարվա մայիսին զգալի առաջ են եկել, և իրավիճակը մինչ օրս խնդրահարույց է, իսկ Նիկոլ Փաշինյանը փոխանակ կարողանա հարց լուծել, դեռևս նախօրեին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ-ին մեղադրել է Հայաստանի հարցումը չընդունելու, իրենց դաշնակցի պես չպահելու համար։ Չի բացառվում, որ սահմանային այս սրացումը կապ ունի Փաշինյանի հերթական հայտարարության հետ։ Ամեն դեպքում հայ զինվորի մահվան առաջին և գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց Փաշինյանն է։ 

Կարեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular