ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվում է 30-ականների Չիկագոյի կամ Սիցիլիայի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ապարանում հրաձգության դեպք է տեղի ունեցել, նախնական տվյալներով, երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Արագածոտնի մարզում Նիգավանի միջնահատվածում հնչած կրակոցների դեպքով շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու անունները։

«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք իրականում դարձել է 30-ականների Չիկագո, իսկ նրա կողմնակիցները վաղուց արդեն կորցրել են իրականության չափի զգացումը և այլևս գաղափարով կամ մտքով չեն պայքարում, այլ ինքնաձիգներով իրենց ընդդիմախոսների վրա կրակոցներ արձակելով։ Ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը առաջընթացի փոխարեն գրանցում է հետընթաց, իսկ փաշինյանական կադրերը վաղուց այլևս այնքան են լպիրշացել, որ հարցերը լուծում են ինքնաձիգի միջոցով։ Այս ամենն, իհարկե, լրջագույն անդրադարձ է ունենալու Հայաստանի հեղինակության և վարկի վրա, բայց առաջին հերթին նաև հանրության մոտ ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։

Եվ, ըստ էության, Երևանում, այլ քաղաքներում, գյուղերում բնակվող մարդիկ ստիպված են լինելու հասկանալ, որ իրենց պաշտպանվածությունը կախված է լինելու այլևս ոչ թե պետությունից, այլ բացառապես իրենցից։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է քրեական մի ամբողջ հանրույթի, որտեղ որ այլևս անհնար է հարցերը լուծել գաղափարի, քաղաքական տեքստի և այլնի միջոցով։

Մաթևոս Ասատրյանը, ի դեպ, «Քաղպայմանագրի» այն պատգամավորներից է, որը աչքի է ընկնում ոչ թե քաղաքական ելույթներով, այլ ընդդիմության հետ ծեծկռտուքներով և ձեռնամարտերով, իսկ Էդգար Փարվանյանը՝ նախկին Հանրապետական է և «Քաղաքացիական պայմանագիր»-ին անդամակցել է Սուրեն Պապիկյանի միջոցով։ Պապիկյանի կուրսեցին է նաև նշված Մաթևոս Ասատրյանը։

Գոռ Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular