ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է կասկածելի մանկական կաթի փոշին, որով երեխա է թունավորվել, հայտնվել Հայաստանում, իսկ նրա վրա առկա է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի հասցե (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունվարի 30-ին SHAMSHYAN.com-ին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ կերակրել են երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց է ունեցել և ամեն անգամ փսխել է:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց և ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելեցին, որ այդպիսի պատասխանը սպասում էին, քանի որ հենց բժիշկներն են խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով:

Մեր զրուցակիցների ներկայացրած կաթի փոշու տուփից պարզ է դառնում, որ այն արտադրված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին և պիտանի է միչև 2017 թվականի հունիսի 6-ը, այսինքն՝ մոտ 5 ամիս է մնացել պիտանելիության ժամկետի ավարտին, սակայն գրեթե բոլոր դեղատներում վաճառվում է միայն նույն խմբաքանակի կերը, ինչի մեջ համոզվեցինք տարբեր դեղատներ այցելելուց հետո: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular