ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Ժողովրդավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է ժողովրդավարությունը, ե՞րբ է առաջացել:

Տարբեր մարդիկ ժողովրդավարությունը  տարբեր կերպ են ընկալում: Ներկայումս ժողովրդավարություն տակ հասկացվում է  ժողովրդական կառավարում: Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով. առաջնորդների նշանակում, որը տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով, ժողովուրդը լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է և հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում: Բայց բանն այն է, որ անգամ Վիքիպեդիայում ժողովրդի (demos)  սահմանումը հետևյալն է. ազատ քաղաքացիներ, ովքեր ունեն ստրուկներ: Հարց է ծագում, թե ո՞ւմ համար է այդ դեպքում ժողովրդավարությունը, եթե այն վերաբերվում է միայն մի խավի:  Իսկ ըստ Բրոքհաուզի  բառարանի ժողովրդավարության սահմանումը անգամ ծիծաղելի է հնչում. «Ժողովրդավարությունը քաղաքական կացության այն ձևն է, որտեղ հասարակության կամ պետության կամքը թելադրված է ամբողջ ժողովրդի կամքով»: Բանն այն է, որ անհնար է համաձայնվել այդ սահմանմանը:

Ըստ ականավոր փիլիսոփա Կարլ Պոպպերի կա  կառավարման երկու ձև, մեկը երբ կառավարողները հեռացվում են կառավարումից  առանց արյունահեղության, և երկրոդը երբ առանց արյուն թափելու դա հնարավոր չէ: Եվ այստեղ առաջինը ժողովրդավարությունն է, իսկ երկրորդը բռնապետությունը:  Եթե հարցը այդպես է դրվում ապա ստացվում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ Պուտինը փոխարինել է Ելցինին առանց արյուն թափելու: Ըստ այս  փիլիսոփայական  մտքի  կարևոր չէ, թե  ինչ քանակի  մարդիկ են  մասնակցել  նման գործընթացին:  Իհարկե միամտություն կլինի մտածել, որ մեր մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններում կարող է էական որևէ բան փոխել, բանն այն է, որ   բոլոր կուսակցությունները ընդամենը «ժողովրդավարություն» են խաղում:

Պատմականորեն առաջինը հենց  նախնադարյան-համայնական ժողովրդավարությունն է եղել։ Այն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում, որի որոշակի տարրերն առկա են եղել նաև միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններում, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէին գերազանցում 10000 անձը, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրովի էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում էլ է եղել փիլիսոփայական մտորումների առարկա: Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Նա նաև պնդել է, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է, որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը։ Նա ևս նշել է, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության կատարյալ խեղաթյուրման։ Այսինքն ստացվում է, որ ժողովրդավարություն որպես այդպիսին ներկայումս չկա էլ… ինչը, ի դեպ, հաստատվում է ներկայիս տարբեր գործընթացներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular