ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Բոզոյանը նշել է Հայաստանում ընդդիմադիր շարժման ձախողման գլխավոր պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վստահ է, որ Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի թիմին: Նա ասել է, որ «Դիմադրություն» շարժման առաջնորդները չկարողացան էական արդյունքների հասնել միայն այն պատճառով, որ չկարողացան իրենց ակցիաներին ներգրավել հանրության կրիտիկական զանգված։ Բացի այդ, փորձագետը կարծիք է հայտնել, որ փողոց դուրս գալու համար բավարար չէր այն, որ մարդիկ լսեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, և հիմա նրանք, ովքեր միացել էին շարժմանը, հավանաբար հիասթափված են:

Հարցն այն է, որ ի վերջո, ընդդիմությունը հեռացրել է վրանները Ֆրանսիայի հրապարակից։ Իսկ ներկայիս իշխանությունը դա ներկայացնում է որպես «Դիմադրության» առաջնորդների ձախողում։ Եզրափակելով Երվանդ Բոզոյանը նշել է, որ շարժման առաջնորդները չեն կարող չվերադառնալ Ազգային ժողով, քանի որ հակառակ դեպքում ընդդիմությունը «օդից կախված կմնա»։ Ընդ որում, եթե հակառակը լինի, ապա «Դիմադրության» ողջ գործունեությունը կդառնա բավականին կասկածելի։

Մեկ այլ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն էլ կարծիք է հայտնել, որ չնայած ընդդիմությունն իր աշխատանքում թերություններ ունի, սակայն, չի կարելի բացառել բողոքի երկրորդ ալիքի հնարավորությունը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular