ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրների վրա Արևմուտքի ճնշումն ուժեղանում է. Միշուստին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտրում ազգային արժույթներով վճարման անցումը։ Այդ մասին նա հայտարարել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
 
«Մենք առաջարկում ենք արագացնել անցումը մեր սեփական միջազգային ֆինանսական կարգավորման մեխանիզմներին»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Միշուստինը նաև առաջարկել է ընդլայնել արտաքին առևտրային գործարքներում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան`ԵԱՏՄ անդամ երկրների և այն պետությունների միջև, որոնք ապացուցել են իրենց վստահելի գործընկերներ լինելու հանգամանքը։

Հիշեցնենք` Հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս կարևորել էր ԵԱՏՄ փոխադարձ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացումը։
 
Գրիգորյանը հայտնել էր, որ փոխադարձ առևտրի և արժույթի հարցը մշտապես ԵԱՏՄ օրակարգում է։ Ըստ նրա` որքան էլ որ այդ ոլորտում ազգային արժույթի մասնաբաժինն ավելացել է, բայց դա դեռ ցանկալի արդյունքը չէ, քանի որ արտարժույթներից կախվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ ու լուրջ ծախսեր առաջ բերել։

ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` այդ հավելյալ ծախսերը նաև գնաճի խթան են դառնում` լուրջ ազդեցություն թողնելով հատկապես սոցիալական ոլորտի վրա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular