ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բողոք է հայտնել ԵՄ դեսպանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական կողմը վճռական բողոք է հայտնել ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին՝ Կալինինգրադ բեռնափոխադրումների նկատմամբ պատժամիջոցների տարածման պատճառով, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հունիսի 21-ին Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- ասվում է դրանում։

«Եվրամիության ներկայացուցչին վճռական բողոք է հայտնվել՝ Կալինինգրադի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջեւ բեռների տարանցման միակողմանի հակառուսական սահմանափակումների տարածման կապակցությամբ։ Նշվել է, որ նման գործողություններն անթույլատրելի են, որոնք խախտում են Եվրամիության համապատասխան իրավական եւ քաղաքական պարտավորությունները եւ հանգեցնում լարվածության աճի»,- ասվում է փաստաթղթում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular