Ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը գրոհել են ՆԱՏՕ-ի զինատեսակների վրա Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAvia.pro-ն գրում է, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հաջողությամբ կիրառվել են Ուկրաինա հասած արևմտյան բարձր տեխնոլոգիական զենքերը ճնշելու համար։ Ինչպես հայտնի է դարձել, ռուսական համակարգերը հաջողությամբ արգելափակել են կապուղիները, ինչի արդյունքում ուղղորդման և կրակի կառավարման համակարգերը պարզապես սկսել են չգործել։ Միևնույն ժամանակ, ամենամեծ վնասը, ըստ երևույթին, հասցվել է անօդաչու թռչող սարքերին, որոնք օգտագործում են ոչ միայն օպերատորների հետ կապուղիները, այլ նաև արբանյակային նավիգացիոն համակարգերը։
Ռուսական «Ростех» կորպորացիայի տվյալներով հակառակորդի զենքերը ճնշելու գործում ներգրավված է եղել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի լայն շրջանակ։ «ՌադիոԷլեկտրոնային պայքարի մի շարք համակարգեր այժմ հաջողությամբ անցնում են «մարտական փորձարկում», նրանք «խցանում» են թշնամու կապուղիները և ուղղորդման համակարգերը դրանց զրկելով «աչքերից» ու «ականջներից»։ Նաև հաստատվում է անօդաչու թռչող սարքերի դեմ արդյունավետ պայքարելը, որն է օպերատորի և դրոնի միջև տվյալների փոխանցման ալիքները ճնշելը և արբանյակային նավիգացիան խափանելը»,- հայտնել է «Ростех» -ը։
Մի քանի օր առաջ էլ պարզվել էր, որ Ղրիմի արևմուտքում իսկապես տարօրինակ էլեկտրոնային խանգարումներ են գրանցվել։ Չի բացառում, որ խոսքը նման զինատեսակների կիրառման մասին է։ Ավելին, այստեղ պարտադիր չէ, որ խոսք գնա գետնի վրա գտնվող համալիրների մասին, ռուսական ռազմանավերի վրա տեղակայված համակարգերը ևս ի վիճակի են հաջողությամբ ճնշել կապուղիները և արգելափակել ուղղորդման համակարգերի աշխատանքը մի քանի տասնյակ և նույնիսկ հարյուրավոր կիլոմետր հեռավորությունների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am