ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մեկնաբանել են Ալիևի սպառնալիքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել Հայաստանի և Արցախի դեմ ատելության և սպառնալիքների լեզվից։ Նման կարծիք է հայտնել Օրբելի կենտրոնի հայ փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 9-րդ գլոբալ համաժողովի բացման ժամանակ կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին։

Ըստ Հովհաննիսյանի սուտ ու կեղծ փաստարկներ բերելով Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։ Նա, մասնավորապես, Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «ադրբեջանական»։ Այն, որ Ալիեւի հայտարարությունները պատմության հետ կապ չունեն եւ հիմնված են ադրբեջանցի պատմաբանների ստեղծած կեղծ առասպելների վրա, հայտնի է բոլոր խելամիտ մարդկանց։

Բայց դրանով ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը։

Ալիևն իր պատերազմի սպառնալիքները նախ կապում է այն բանի հետ, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի բացարձակապես բոլոր պահանջները։ Սա առաջին հերթին Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը Հայաստանի տարածքով։

Ալիևն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում նշվել է երկու միջանցք՝ Լաչինի ու Զանգեզուրի։ Բայց իրականում այնտեղ Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա այնտեղ կա 6-րդ կետ, որտեղ նշվում է Լաչինի միջանցքը:  Բայց Ալիևը շարունակում է ճնշումների և պատերազմի սպառնալիքի միջոցով փորձել հասնել այնպիսի զիջումների, որոնք չկան հայտարարության մեջ։ Այսպիսով, Ալիևը բացահայտորեն խախտում է միջազգային նորմերը։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա այսպես թե այնպես այն պետք է լինի: Ոչ մի որոշմամբ Ադրբեջանն իրավունք չուներ վերացնել ԼՂԻՄ-ը 1991թվականին: Իսկ մինչ այդ Արցախն արդեն անկախացել էր։ Չճանաչված, բայց, միևնույն ժամանակ, անկախ պետություն էր։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքների մասին Ալիևի հավաստիացումներին, ապա եթե դա այդքան հեշտ լուծվեր միայն խոստումով, ապա աշխարհի բոլոր հարցերը վաղուց լուծված կլինեին։ Ընդ որում, Ադրբեջանի գործողությունները գործնականում բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Եթե ​​նույնիսկ հայկական գերեզմանատները, խաչքարերն ու եկեղեցիները շարունակում են ադրբեջանցիների կողմից ավերվել ու քանդվել ապա ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսք լինել։

Միայն պատերազմից հետո արցախցի մի քանի խաղաղ բնակիչներ են զոհվել ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանի կողմից օկուպացված բոլոր տարածքները ենթարկվել են էթնիկ զտումների: Պատերազմի ընթացքում զոհվել են այն խաղաղ բնակիչները, ովքեր չեն կարողացել լքել օկուպացված տարածքները։

Այսպիսով, պարզ է դառնում, որ Ալիևը պատրվակ է փնտրում նոր պատերազմի համար նախապես իմանալով, որ Հայաստանը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք պահանջում է Բաքուն, քանի որ Ալիևի պայմաններին համաձայնվելը նշանակում է Հայաստանի վերջ, այլ ոչ թե Ադրբեջանի պայմանների մերժում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular