ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը նոր մարտահրավերների առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովին։ Եթե առաջիկա օրերին նա հետ չվերցնի իր դիմումը, ըստ էության, «Հայրենիք» կուսակցությունը այլևս որևէ պատգամավոր չի ունենա խորհրդարանում։

Արթուր Վանեցյանի այս քայլի մասին վաղուց էր հայտնի և դժվար է ասել, թե այն անակնկալ էր իր ընդդիմադիր դաշտի գործընկերների համար։ Բարդ է ասել՝ որքանով է այս որոշումն արդարացված, այդուհանդերձ փաստենք, որ Վանեցյանն այն եզակի պատգամավորներից էր, որ ընդդիմադիր շարժման օրերին հայտարարեց, որ ինքն այլևս իմաստ չի տեսնում վերադառնալ Ազգային ժողով և պայքարը շարունակելու է փողոցում՝ հանդիպելու, խոսելու է մարդկանց հետ, ներկայացնելու է իր ծրագրերը և անելիքները։

Իհարկե, «Հայրենիք» կուսակցության ունեցած ռեսուրսները անբավարար են, որ միայն մեկ կուսակցության միջոցով հնարավոր լինի գործող իշխանությունների դեմ մեկ ընդվզում գործարկել, չի բացառվում, որ այս արմատական քայլին դիմեն նաև այլ քաղաքական ուժեր։ Ճիշտ է «Պատիվ ունեմ» խմբակցության նրա գործընկերները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը այս պահին զերծ են մնում մանդատները վայր դնելու վերաբերյալ որևէ հայտարարություններ անելուց։

Մեդիան, շատ փորձագետներ նշում են, որ Հայաստանում իրավիճակը հնարավոր է արմատապես փոխել միայն խորհրդարանական ճգնաժամ հարուցելու պայմաններում և, եթե ընդիմությունն իսկապես ցանկանում է վերցնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանից, ապա բոլորը պարտավոր են վայր դնել իրենց մանդատները, խորհրդարանում թողնել միայն «Քաղաքացիական պայմանագրին», խորհրդարանական ճգնաժամ հարուցել, որից հետո շատ ավելի հեշտ կլինի հանրությանը բացատրել ընդդիմության գործողությունների տրամաբանությունը և հաջողությունների հասնելու տեսլականը։ Մեկուկես ամիս տևած դիմադրության շարժման ընթացքում, հանրության զգալի մասը չէր միանում ընդդիմությանը՝ խորը կասկածներ ունենալով ինչպես ընդդիմության անկեղծության, այնպես էլ նրանց քայլերի տրամաբանության մեջ։ Ըստ էության, Արթուր Վանեցյանն ապացուցում է, որ բացարձակ տրամաբանված և հաշվարկված որոշում է կայացրել քաղաքական գործընթացները Ազգային ժողովից փողոց տեղափոխելու հարցում։

Վահե Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular