Վահագն Խաչատուրյանը հայտնել է, թե ինչ աշխատանք է կատարել իր պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊաշտոնական իմ դիրքից ելնելով կատարել եմ մի շարք աշխատանքներ` հրամանագրեր ու օրենքներ ստորագրել, քաղաքացիություն շնորհել, քաղաքացիությունից որոշ մարդկանց զրկել, տարբեր հանդիպումներ, կառավարության, Ազգային ժողովի, ՀԿ-ների հետ աշխատանք և այլն: Այս մասին հունիսի 22-ին հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արել իր պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում:
Խոսելով իր լիազորությունների սահմանափակության մասին` նախագահն ասաց. «Նույնիսկ այս սահմանափակ լիազորությունները, որոնք ինձ տրված են, դրանցով կարելի է ազդեցություն ունենալ՝ կախված նրանից, թե ինչպես եք աշխատում Ազգային ժողովի և կառավարության հետ: Պառլամենտական երկրներում իսկապես նախագահական ինստիտուտի կարիք կա, որը հնարավորություն է տալիս իշխանության մյուս օղակներին ավելի հավասարակշռված աշխատել և սահմանադրության կատարմանը հետևել, որպեսզի իշխանազանցություն չլինի:
Ես առանց հիմնավորման որևէ հարցում իշխանության հետ հակադրվելը անիմաստ եմ համարում: Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ աշխատնքային խոսակցություններ եղել են և առաջացած խնդիրները մենք լուծել ենք այդ քննարկումների ընթացքում: Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքին»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենց բոլոր տեսակետներն ու առարկությունները հաշվի են առնվում: