ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնը հետաքննում է Սիրիայում իր դաշնակիցներին սխալմամբ ռմբակոծելու փաստը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան զինվորականները սխալմամբ ռմբակոծել են մի խումբ սիրիացի ապստամբների , որոնց հենց իրենք են սովորեցրել ու զինել , գրում է The Wall Street Journal թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի վերջին: Ամերիկյան ՌՕՈւ-երը մի քանի անգամ ռմբակոծել են Սիրիայի Մարա քաղաքի շրջակայքը: Օդային հարվածներից մեկն էլ Պենտագոնի կողմից հովանավորվող «Մութասիմ» ջոկատին է բաժին հասել:

Ի սկզբանե Պենտագոնի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակման հետեւանքով ոչնչացվել են ԻՊ գրոհայինների փոխադրամիջոցները: Սակայն խմբավորման առաջնորդները մամուլին հայտարարել են , որ ամերիկացիների «բարեկամական ռմբակոծման» հետեւանքով «Մութասիմ» ջոկատի 10 գրոհային է սպանվել:

Խմբավորման ներկայաացուցիչը ճշգրտել է, որ Պենտագոնը ունեցել է թե ահաբեկիչների, թե ապստամբների ճշգրիտ կոորդինատները , սիրիացի ապստամբների ու ամերիկացիների միջեւ միշտ գործել է անխափան կապ, հայտնում է Lenta–ն:

ԱՄՆ կենտրոնական ռազմական հրամանատարության ներկայացուցիչն ընդունել է յուրայինների վրա սխալ հարվածի փաստը՝ հավելելով, որ դրա կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular