ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի իրականացման համար. Ալիևը` Լավրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրական կողմերից ցանկանում եմ նշել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել: Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ անցումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Ալիեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular