ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրավեր կա, բայց նախապատրաստություն չկա. Պեսկովը՝ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռ չկան, և նման այցի բովանդակային նախապատրաստում չկա, ՏԱՍՍ-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որևէ էական նախապատրաստություն չկա, կա վավեր հրավեր, կա նախագահի մտադրություն այն օգտագործելու, բայց հստակ ժամկետների վերաբերյալ դեռևս փոխըմբռնում չկա», - ասել է Պեսկովը։

Մայիսին Կրեմլի խոսնակը, ի պատասխան նմանատիպ հարցի, նշել էր, որ հրավերն ինքնին այցի կոնկրետ ժամկետներ չի պարունակում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի վերջին ասել էր, որ հրավիրել է Ռուսաստանի ղեկավարին այցելել երկիր։ Բացի այդ, նա ցանկություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular