ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Մաթևոսյանը հայտնաբերել է Հայաստանում ներքին անկայունության անսպասելի աղբյուր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը բացատրել է, թե ինչու են Հայաստանի բնակիչները գնալով ավելի շատ ենթարկվում պատասխանատվության: Նա վստահ է, որ Հայաստանում ներքին լարվածությունը կապված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Երևանի քաղաքապետի և խորհրդարանի պատգամավորների հավանական արտահերթ ընտրությունների հետ։

Միաժամանակ, ըստ փորձագետի, աճում է նաև Ադրբեջանի կողմից ագրեսիայի աստիճանը։ Դրա մասին են վկայում, օրինակ, հայերի գերեվարումները և Ղարաբաղում գազատարի պայթեցումները։ Այդ համատեքստում Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուշադրություն չդարձնել Իլհամ Ալիևի վիրավորանքներին։ Միաժամանակ նա փորձում է Հանրապետությունում ստեղծել անձի պաշտամունք, և փաստացի, դրա համար էլ որոշ քաղաքացիներ պատասխանատվության են ենթարկվում Փաշինյանին վիրավորելու համար։

«Հայկական իրականության պարադոքսը նաև նրանում է, որ եթե ամբողջ աշխարհում իշխանությունները կայունության հիմնական շահառուներն են և ամեն կերպ փորձում են «մարել ներքին հակասություններն ու հակամարտությունները», ապա Փաշինյանի Հայաստանի դեպքում հենց իշխանություններն են անկայունության հիմնական աղբյուրն ու արյունահեղությունների օջախը»,- եզրափակել է քաղաքագետը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular