ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ-ի և Կենտրոնական Ասիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին:

«Այդ միջոցառումների ընթացքում տեղեկատվություն կներկայացվի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի իրադրության մասին»,-հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի հետ հունիսի 23-ին անցկացված հանդիպմանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ իրադրությունն Աֆղանստանում մնում է լարված: «Աֆղանստանը բոլորն սկսել են փոքր-ինչ մոռանալ, բայց այնտեղ ոչինչ չի փոխվել:

Իրադրությունը մնում է բավականին լարված, լուրջ: Այն ամենը, ինչ այնտեղ թողել են մեր ամերիկացի գործընկերները, շարունակում է աստիճանաբար վատանալ: Մեծանում են այն բոլոր ռիսկերը, որոնց մասին մենք խոսել ենք: Դա նաեւ միջազգային ահաբեկչության դրսեւորում է…դա նաեւ այն զենքն է, որն ամերիկացիները թողել էին հսկայական քանակությամբ, եւ դրա տարածումը ամենալավ ձեռքերում չէ»,-ասել է Շոյգուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular