ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր երեկոյան ժամնում է Թեհրան՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի Իսլամական Հանրապետության որոշ այլ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար,- մեջբերում է Խաթիփզադեի խոսքն IRNA գործակալությունը:

Այցի ընթացքում, որը կազմակերպված է Իրանի եւ Եվրամիության միջեւ շարունակվող կոնսուլտացիաների շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ (հակաիրանական) պատժամիջոցների չեղակման շուրջ բանակցությունների վերջին տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular