«Ուկրաինացի փախստականներին կարող են Բրիտանիայից վտարել». Բորիս Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի փախստականներին կարող են Բրիտանիայից Ռուանդա վտարել, ասել է Բորիս Ջոնսոնը։
Դա կարող է պատահել նրանց հետ, ովքեր անօրինական մուտք են գործում երկիր, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, փոխանցում է The Guardian-ը։
«Մենք ուկրաինացիներին տալիս ենք 130.000 վիզա, և նրանք ունեն առնվազն երկու շատ լավ մուտքի երթուղի։ Բայց եթե դուք ապօրինի գաք այստեղ... վախենում եմ պատասխանն այսպիսին լինի,-ասել է Ջոնսոնը»։
Ապրիլի 13-ին Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով թագավորությունից անօրինական միգրանտները կուղարկվեն Աֆրիկա: