ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


CNN. Ռուսաստանը հաջողությամբ ոչնչացնում է ԱՄՆ-ի Switchblade անօդաչու թռչող սարքերըիր եզակի զենքերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Osnmedia.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության բանակի զինվորները հաջողությամբ ոչնչացնում են ամերիկյան Switchblade անօդաչու թռչող սարքերը այնպիսի զենքերով, որոնցից աշխարհում ոչ ոք չունի։ Այդ մասին գրել է CNN հրատարակությունը։

Նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության այդ եզակի համալիրները ամերիկյան անօդաչու սարքերը վերածել են բացարձակապես անարդյունավետ ռազմական խաղալիքների։ Switchblade-ի արդյունավետությունը 20 տոկոսից էլ ցածր է:

Անօդաչու թռչող սարքերի արդյունավետության նվազման մեղավորը ռուսական հեռահար ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերն են, որոնք են «Բորիսոգլեբսկ»-ը, «Կրասուխա»-ն և այլ համակարգերը։ Ներկայումս Ռուսաստանը աշխարհում այն միակ երկիրն է, որը զինված է մեծ հեռահարության ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, որոնք աշխատում են լայն տիրույթներում։

Հանրային լրատվական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները խոսել են ռազմավար վերցված Հյուսիսատլանտյան դաշինքի այն զինատեսակների մասին, որոնցով ՆԱՏՕ-ն հպարտանում է։ Ըստ զինվորականների արևմտյան զինատեսակները, որոնք ուկրաինական զինված ուժերը թողնում են մարտի դաշտում, էապես զիջում են ռուսականին թե՛ տեխնիկական մակարդակով, և թե՛ հզորությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular