ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ձկնորսության համաշխարհային օր, Ջիբութի՝ Անկախության օր, Նիկարագուա՝ Նիկարագուական դիմադրության օր, Ռուսաստան՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Ազգային միասնության օր, Ուզբեկստան՝ Տպագրության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից:

1970– վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։

1976 – ծնվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ։

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել է Մարտակերտ քաղաքը։

2006-Ամերիկահայ երիտասարդների մի խումբ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

2007-Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի և Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդեսը:

2008-Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպվել է Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջը Կոսովոյում գտնվող հայաստանցի խաղաղապահների և նրանց հարազատների համար:

2012-Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնվել է վրացի սեփականատիրոջից և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին:

2018- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1615-առաջին անգամ Եվրոպա է բերվել թեյը:

1838-ծնվել է գերմանացի կոնստրուկտոր-զինագործ Պետեր Պաուլ Մաուզերը:

1873– վախճանվել է ռուս նշանավոր գրող, դիվանագետ Ֆեոդոր Տյուտչևը։

1905– ռուսական Պոտյոմկին զրահանավի վրա ապստամբություն է սկսվել։

1910-Ռուսաստանի Պետական դուման ընդունել է ստոլիպինյան ագրարային բարեփոխումների օրենքները:

1929-Թուրքիայում նախագահ Մուստաֆա Քեմալը սկսել է պայքարը կոմունիստական քարոզչության դեմ:

1931– Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացել է ուղղաթիռի ստեղծման արտոնագիր։

1941-Վորոնեժի Կոմինտեռնի գործարանում հավաքվել են առաջին ԲՄ-13 հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են Կատյուշա անունով:

1967-Անգլիայի Էնֆիլդ քաղաքում տեղադրվել է առաջին բանկոմատը:

1977– ծնվել է իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։

1981-ընդունվել է Կամբոջայի սահմանադրությունը:

1983– ծնվել է թաթարական ծագումով ռուս երգչուհի Ալսուն։

1988-Փարիզի Լոնդոնյան կայարանում բախվել են երկու մերձքաղաքային գնացք, որի հետևանքով զոհվել են 56 մարդ, իսկ 57-ը ստացել են վնասվածքներ:

1997– ավարտվել է Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։

2001– վախճանվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջեք Լեմոնը։

2010-Իսլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը, և նույն օրը գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը, որը իրականացրել է այդ երկրի կառավարության ղեկավար, վարչապետ Յոհան Սիգուրդարդոտտին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular