ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն իր դեմ պատերազմում է ուկրաինացիների ձեռքով։ Այս մասին  բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Եթե խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, ապա Ռուսաստանը չէ, որ պատերազմում է, դա հավաքական Արևմուտքն է, դա ՆԱՏՕ-ն է, որը պատերազմում է Ռուսաստանի հետ ուկրաինացիների ձեռքով: Հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անեինք պաշտպանելու համար մեր ինքնիշխանությունը և մեր անվտանգությունը»,- ասել է նա։

Մատվիենկոն ասել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունը պետք է ընթանա իրատեսական պայմաններով։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսաստանն այսօր էլ պատրաստ է բանակցությունների, բայց ոչ թե դեկլարատիվ բնույթի»։

«Մեր պայմանները պետք է ընդունվեն հստակ: Եվ դա հիմք կդառնա բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է հստակեցնել դետալները և այլն: Մեր պայմանները հայտնի են»,- հավելել է նա:

«Դրանք կենսական նշանակություն ունեն, կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլ ընդհանրապես եվրոպական կայունության համար»,- ասել է Մատվիենկոն։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «խաղաղությունը, հանգստությունը, իր քաղաքացիների կյանքը պահպանելու համար պարտավոր էր նստել բանակցությունների սեղանի շուրջ և փնտրել փոխընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող իրողությունները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular