ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը նորածնին այրել է վառարանի մեջ աշխատանքը կորցնելու վախի պատճառով

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իրավապահները պարզում են նորածնի մահվան հանգամանքները, որի այրված աճյունը հայտնաբերվել է վառարանի մեջ: Նախնական վարկածի համաձայն՝ նորածնին մայրն է այրել, որը չի ցանկացել ֆիզարձակուրդ գնալ:

Հունվարի 27-ին Բլագովեշչենկ գյուղի բնակչուհին երեխա է լույս աշխարհ բերել եւ նրանից անմիջապես ազատվել է՝ նորածնին մտցնելով վառարանի մեջ, հայտնում է Vse42.ru-ն՝ վկայակոչելով տեղացիներին:

«Երեք երեխաների 34-ամյա մայրը երեխային ունեցել է, երբ ամուսինը ձկնորսության էր, եւ այրել է վառարանի մեջ: Նա վախենում էր աշխատանքը կորցնել, բոլորին ասում էր, թե պարզապես գիրացել է»,- ասել է մի կին, ում ազգականները բնակվում են Բլագովեշչենկում:

Հայտնի է, որ մանկասպանն աշխատել է ծերանոցում:

Աղբյուրը նշել է, որ ամուսինը տուն գալով՝ նրան ծեծել է եւ ոստիկանություն կանչել: Արդեն հունվարի 28-ի առավոտյան ամբողջ գյուղը գիտեր, որ «ոստիկանությունը վառարանից մանկական վառված ոսկորներ է հանել»:

ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից հաստատել են փաստը, սակայն մանրամասներ չեն հաղորդել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular