ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան շահագործման է հանձնել երկրի նոր սերնդի առաջին միջուկային սուզանավը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Newizv.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերն ընդունել են Suffren-ը՝ երկրի առաջին նոր սերնդի միջուկային հարձակման սուզանավը (SNA): Եվրոպացի ռազմական փորձագետների կարծիքով դա Փարիզին թույլ կտա իրական թռիչք կատարել ստորջրյա պատերազմների ոլորտում։

Ինչպես նշում է lemonde.fr հրատարակությունը սուզանավն առաջինն է այն վեց SNA-ների շարքից, որոնք նախատեսված են մինչև 2030 թվականը փոխարինելու Rubis դասի սուզանավերին, որոնք շահագործման են հանձնվել 1980-ականներին:

Suffren միջուկային սուզանավը գրեթե 100 մետր երկարությամբ տեխնոլոգիական հրեշ է, որը կշռում է 5300 տոննա, և արտադրվել է Շերբուրգում Naval Group և TechnicAtome ընկերությունների կողմից: Մասնագետները նշում են, որ այդ ստորջրյա մեքենան տարբերվում է իր նախորդներից իր նավարկային բարձր արագությամբ և ունակ է լինել մարտական ​​հերթապահության անընդմեջ մի քանի ամիս։

Բացի այդ, միջուկային սուզանավը կարող է կրել մինչև 20 տորպեդ և հրթիռ, այդ թվում հականավային հրթիռներ, ինչը երկու անգամ գերազանցում է Rubis-ների  նման բեռը։

Suffren-ը նաև առաջին ֆրանսիական սուզանավն է, որը կրում է հեռահար թևավոր հրթիռներ: Նրանք ունակ են խոցել ցամաքային թիրախները 1000 մղոն հեռավորության վրա։

Մինչ օրս աշխարհի միայն վեց երկրներ ունեն միջուկային սուզանավեր։ Դրանք են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։ Բրազիլիան կառուցում է իր առաջին միջուկային սուզանավը. Դեռևս 2012 թվականին Իրանը սեփական միջուկային սուզանավ կառուցելու ծրագրեր ուներ, սակայն աշխատանքները բազմիցս դադարեցվել են տեխնիկական պատճառներով, և ոչ ոք չգիտի, թե հիմա ինչ փուլում են դրանք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular