ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցություն` Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև. Վրույր Փենեսյանը հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանն այսօր հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատում և փոխանցել Արամ Խաչատրյանի 1973թ-ին Ռոստրոպովիչի հետ Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիյի հետ արված նկարը: Այս մասին Վրույր Փենեսյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում

«Այսօր հյուրընկալվեցի Մոնակոյի արքայազնի պալատում և սիրով փոխանցեցի Արամ Խաչատրյանի 1973թ-ին Ռոստրոպովիչի հետ Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիյի հետ արված նկարը ,որը պահվում էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որն այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։ Սա թերևս առաջին անգամ է ,որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում։ Շնորհակալություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին նկարը տրամադրելու և համագործակցության պատրաստակամ լինելու համար։ Առջևում նոր համագործակցություններ Հայաստանի և Մոնակոյի միջև»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular