ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Ուկրաինայում կանխատեսում է երկրորդ Վիետնամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Svpressa.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի պարտությունն Ուկրաինայում ավելի լուրջ կլինի, քան Վիետնամում կամ Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի իշխող Օրենք և արդարություն կուսակցության ղեկավար, անվտանգության հարցերով փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։

«Խնդրում ոմ նկատի ունենալ, որ Արևմուտքի, առաջին հերթին Ամերիկայի պարտությունն Ուկրաինայում ավելի լուրջ բան կլինի, քան Վիետնամը, չխոսելով անգամ Աֆղանստանի մասին», - ասել է նա Gazeta Polska-ին տված հարցազրույցում, նշելով, որ «զինված դիմակայությունը միշտ էլ անակընկալի տարրեր է պարունակում»:

Ինչպե՞ս հասկանալ Եվրոպայի գլխավոր ռուսաֆոբներից մեկի այս դեմարշը։ Արդյո՞ք նա փորձում է կծել ԱՄՆ-ին: Բայց ինչո՞ւ:

Միաժամանակ Կաչինսկին ամենևին էլ խաղաղության կողմնակից չէ։ Նրա կարծիքով, Արևմուտքը չպետք է կենտրոնանա հակամարտության ռազմական լուծման անխուսափելիության վրա, քանի որ դա հանգեցնում է նրան, որ «մենք ինչ որ առումով ավելի ենք թուլանում համեմատած ավելի անզիջում հակառակորդ կողմի հետ»։ Ինչ էլ որ նա ի նկատի ունի իր այդ արտահայտությամբ, նա ճիշտ է բոլոր առումներով:

Նախ, Ուկրաինայի (և հետևաբար ԱՄՆ-ի պարտությունը) արդեն իսկ ակնհայտ է, դա շատերն են ընդունում Արևմուտքում, ինչպես նաև այն է ակնհայտ, որ դա կլինի անձնական պարտություն Ջոզեֆ Բայդենի համար, հատկապես, եթե Ռուսաստանին հաջողվի հասնել իր բոլոր նպատակներին մինչև աշուն, երբ կլինեն ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որտեղ մեծ հավանականությամբ  դեմոկրատները կպարտվեն:

Աֆղանստանի հետ համեմատությունն առավել քան արդիական է, քանի որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն այդ երկրից, ավելի ճիշտ մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ փախուստն ու հրմշտոցը, անգամ Արևմուտքում է ընկալվում որպես Բայդենի անձնական ձախողում։ Շատերի աչքի առաջ դեռևս այն պատկերներն են, որոնցում մարդիկ փրկվելու միակ հույսով կառչում են ամերիկյան ինքնաթիռի անիվներից։ Հատկանշական է այն, որ դրանից հետո շատ քաղաքական գործիչներ կանխատեսում էին, որ Ուկրաինայի տարածքից ամերիկացիների նահանջը մոտավորապես նույն տեսքն է ունենալու։

Կաչինսկին ևս հստակ պատկերացնում է այդ ամենը և փորձում է նախապես հանդես գալ այն մարդու դերում, ով «այդ մասին արդեն զգուշացրել է»:

«Ինձ թվում է, որ Կաչինսկին խորապես հոգեկան հիվանդ մարդ է», - վստահություն է հայտնել «APN Հյուսիս-Արևմուտք» հրատարակության խմբագիր Անդրեյ Դմիտրիևը, — Եվ ոչ միայն նա, այլ նաև ամբողջ «Օրենք և արդարություն» կուսակցությունը։ Այդ մարդիկ այսպես կոչված «կատինյան կրոնի» հետևորդներ են, որն ասում է, որ մենք՝ ռուսներս, մեր ազգային բնավորությամբ ատում ենք լեհերին, հետևաբար  սպանել ենք իրենց զինվորականներին 1943 թվականին, ինչպես նաև դիտավորյալ ավիավթարի ենք ենթարկել նրա եղբայր Յարոսլավի օդանավը։

Կաչինսկիները, ինչպես և գործող նախագահ Անջեյ Դուդան, Լեհաստանի թշնամիներն են։ Ի՞նչ կաներ այդս երկրի ողջամիտ, ազգային մտածողությամբ քաղաքական առաջնորդը: Նա կհամաձայներ Կրեմլի հետ, որ Խարկովը, Օդեսան և Ղրիմը ռուսներ են, իսկ Լվովը լեհերինը։ Կիևի ռեժիմը հաստատ չէր դիմանա երկու կողմից հարձակմանը։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ Էդուարդ Լիմոնովը վաղուց էր կանխատեսել Ուկրաինայի մասնատումը։ Բայց ոչ Մոսկվայի, ոչ էլ Վարշավայի կողմից դրան   հավանություն չէր տրվել։ Եվ այսպես, «Արևելյան Կրեսը» վերադարձնելու և Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամություն անելու գաղափարը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի և Արևմուտքի, շատ տարածված է լեհերի շրջանում: Պարզապես դա պաշտոնական մակարդակով չի արտահայտվում, նման տեսակետները ոտնահարվում ու հալածվում են։ Կաչինսկու ներկայիս հայտարարությունները շատ հեշտ է բացատրել. նա տերերից փող ու զենք է ուզում, հետևաբար սարսափ է ներշնչում ռուսների հզորության հանդեպ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular