Թուրքիայի արևելքում անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։
Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ լեռան ստորոտին ևս տեղատարափ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն։
Քարերի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։
Մարդկային կորուստներ չեն գրանցվել։