ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա ավարտը. Պեսկովն Ուկրաինայում ռազմական գործողության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի իշխանությունները կարող են դադարեցնել ռազմական գործողություններն իրենց տարածքում, եթե զինվորականներին հրամայեն վայր դնել զենքերը և կատարեն Ռուսաստանի պայմանները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է vedomosti.ru-ն։

«Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա վերջ։ Պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները։ Ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա ավարտը»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ մնացածը Զելենսկու մտորումներն են։ Ռուսական կողմն առաջնորդվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով; Պեսկովը նշել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և կհասնի իր նպատակներին։ Մոսկվան չի նշել գործողության ավարտի մոտավոր ժամկետներ, հավելել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ G7-ի առաջնորդներին ասել է, որ ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի մինչև 2022 թվականի վերջը: Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Բավարիայի Ալպերում գտնվող Schloss Elmau ամրոցում առավոտյան նիստի ընթացքում: Նա կոչ է արել մեծ ջանքեր գործադրել՝ պատերազմը մինչև ձմեռ ավարտելու համար, ասել է աղբյուրը: Աղբյուրը նշում է, որ Զելենսկու ուղերձը հստակ նշան էր առ այն, թե ինչպես է նա տեսնում պատերազմի ընթացքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular