ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի և գարու արտահանումը։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում։

Ըստ Շամուգիայի՝ թեև Վրաստանն ամբողջությամբ կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) և չի կարողանում արտահանում իրականցնել քիչ արտադրանքի պատճառով, սակայն ներկա իրավիճակը վտանգ է ներկայացնում, որ երկրից որոշակի քանակությամբ ցորեն կարտահանվի։

Նա նշել է, որ վրացական գարին արտահանվում է Իրաք և Իրան։ Անասնաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ոլորտում պարենային ռեսուրսը` գարին, կարևոր է, որ այս փուլում վաճառվի միայն տեղական շուկայում: Այս տարի գարու կանխատեսվող բերքը 60 հազար տոննայի սահմաններում է։ Այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է ավելի քան 2,5 հազար տոննա։

«Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա։ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ցորենի և գարի արտադրողների հետ և լսել նրանց դիրքորոշումները։ Ըստ արտադրողների՝ տեղական շուկան, ելնելով առկա պահանջարկից, ամբողջությամբ կիրացնի երկրում արտադրվող բերքը»,- հավելել է Շամուգիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular