ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Սյունիքով անցնող մայրուղու շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iz.ru-ն գրում է, որ Ռուսաստանը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Զանգեզուրի միջանցքի ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ-ոց փոքր հատվածը։ Այդ մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ բարձրաստիճան աղբյուրը։

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց են պայմանավորվել դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ դեռևս անցյալ տարվա աշնանը, իսկ մայրուղու հարցով Երևանը երկար դադար էր վերցրել։ Բայց հունիսի 3-ին կայացած փոխվարչապետերի վերջին հանդիպմանը նրանք կարողացել են պայմանավորվել ապագա երթուղու շուրջ, բացառությամբ բացակայող 6 կմ-ոց հատվածի։ Այնտեղ սարեր են, և ռուսական Avtodor-ը փորձագետներ է ուղարկում այնտեղ պարզ ինժեներական լուծում առաջարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։

Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծով, մնացել է միայն Նախիջևանի և Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ այս տարվա մարտին Բաքուն Թեհրանի հետ հուշագիր է ստորագրել Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից դեպի Նախիջևան Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մտադրության մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular