ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի ձեռքով երկու նապաստակ. ՔՊ-ն փորձում է պառակտում մտցնել ընդդիմության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս շրջանառության մեջ չի դրել Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և «Տնտեսական հարցերի հանձնաժողովի» նախագահ Վահե Հակոբյանին հեռացնելու նախագծերը։ Նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել՝ երկու ընդդիմադիրներին իրենց պաշտոնից հետ կանչելու համար։

Որոշումն Ազգային ժողովի նիստում անցկացնելու համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» առնվազն 71 պատգամավոր ունի խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է, թե Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հետ կանչելու գլխավոր հիմնավորումը նրանց անգործությունն է, և իշխանությունը ցանկանում է մինչև սեպտեմբեր լուծել այս հարցը։

Ըստ ամենայնի, իշխանությունը այս երկու ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելով, մի քանի հարց է ցանկանում լուծել, նաև առաջին հերթին պառակտել ընդդիմությանը։

Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է այդ պաշտոնները կրկին առաջադրել ընդդիմության ներկայացուցիչներին և, եթե «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համաձայնվեն և նշանակում անեն, ապա սա ոչ միայն կթուլացնի այդ երկու քաղաքական խմբակցություններին, այլ նաև լուրջ պառակտում կմտցնի նրանց շարքերում։

Իշխանությունը հույս ունի սեպարատ համաձայնության գալ որոշ ընդդիմադիրների հետ, նրանց պաշտոններ առաջարկելով, և այս պարագայում նաև իշխանությունը ցանկանում է միջազգային գործընկերներին ցույց տալ, թե իբր չեն խախտում Դոնթի բանաձևը և այդ պաշտոնները թողնում են ընդդիմությանը։ Նույնիսկ, եթե ընդդիմությունը հրաժարվի որևէ թեկնածու առաջադրել, «Քաղպայմանագիրն» ինքը մտադիր չէ իր կողմից լրացնել դրանք։

Տնտեսական հանձնաժողովում էլ կշարունակի փոխնախագահի կարգավիճակով պաշտոնավարել Բաբկեն Թունյանը, որը Վահե Հակոբյանի բացակայության պայմաններում, նաև նախորդ գումարմանը միանձնյա էր զբաղվում խորհրդարանում տնտեսական հարցերի քննարկմամբ։ Իշխանությունները որպես գլխավոր հիմնավորում ներկայացնում են Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի անգործությունը, ինչը մեղմ ասած տարակուսելի է, որովհետև Ազգային ժողովում կամ այլ ընդդիմադիր նույնիսկ իշխանական պատգամավորներ ոչ պակաս անգործ են, իսկ իշխանության 71 հոգանոց թիմում մեծ մասը նույնիսկ ելույթ չի ունեցել Ազգային ժողովից, չի հանդիպել ընտրողների հետ, կամ որևէ կերպ հանրության ուշադրության կենտրոնում չի հայտնվել։

Նարեկ Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular