ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս երբեք առավոտյան դատարկ ստամոքսին պետք չէ ուտել այս մթերքները, ահա թե ինչու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է՝ դատարկ ստամոքսին որոշ մթերքների օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ և հիվանդություն առաջացնել աղեստամոքսային տրակտի և ստամոքսի համար:

Past.am-ը ներկայացնում է որոշ մթերքների ցանկ, որոնց առավոտյան օգտագործումը կարող է Ձեզ կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ:

  1. Սուրճ

    Картинки по запросу Սուրճ

Գրեթե բոլորիս համար առավոտը սկսվում է մեկ բաժակ սուրճով: Սակայն ռավոտյան սուրճի սիրահարները պետք է իմանան, որ կոֆեինը ներթափանցելով դատարկ ստամոքս՝ նպաստում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, ինչի հետևանքով արտադրվում է ստամոքսահյութ: Ստամոքսահյութը սկսում է «քայքայել» ստամոքսի հյուսվածքները՝ խթանելով գաստրիտի առաջացումը: 

  1. Քաղցրավենիք

    Картинки по запросу Քաղցրավենիք

Եթե սովորություն ունեք դատարկ ստամոքսին օգտագործել քաղցրավենիք, ապա նյութափոխանակության խնդիրներ կունենաք, և շաքարախտի առաջացման վտանգ կառաջանա: Բանն այն է, որ երբ մեծ քանակությամբ շաքար է թափանցում ստամոքս, ենթաստամոքսային գեղձը՝ նման գերբեռնվածությանը չդիմանալով, անցնում է ակտիվ աշխատանքի:

  1. Ցիտրուսային մրգեր

    Картинки по запросу Ցիտրուսային մրգեր

Գրեյպֆրուտի և նարնջի հյութի սիրահարները պետք է հրաժարվեն առավոտյան դատարկ ստամոքսին նման հյութեր խմելու սովորությունից, քանի որ այն նպաստում է գաստրիտի առաջացմանը:

  1.  Լոլիկ

    Картинки по запросу Լոլիկ

 Լոլիկը հարուստ է վիտամիններով և դյուրամարս տարրերով: Այնուամենայնիվ, դատարկ ստամոքսին ուտելիս՝ այս բաղադրիչները համադրվում են ստամոքաթթվի հետ, ինչն էլ կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:

  1. Սխտոր

    Похожее изображение

Առավոտյան չի կարելի ուտել սխտոր պարունակող ճաշատեսակ, քանի որ սխտորի մեջ պարունակվող ալիցինը գրգռում է ստամոքսի և լեղապարկի պատերը՝ խաթարելով նրանց ակտիվ աշխատանքը:

Անի Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular