ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է դատական համակարգը զավթելու ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ընդդիմությունը և հանրությունը փորձում է դիմադրել Նիկոլ Փաշինյանի ապապետական գործունեությանը, գործող վարչախումբը նպատակամղված և հետևողականորեն շարունակում է իշխանությունը զավթել ու իր ծրագրերի իրականացումը։ Առայժմ միայն դատական իշխանությունն է, որ դիմադրում է, սակայն իրադարձությունները վկայում են, որ Փաշինյանը վերջնականապես կոտրելու է նաև արդարադատության համակարգի մեջքը։

Վերջին օրերին Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի տարբեր պալատների դատավորներ էր ընտրում։ Գրեթե առանց բացառության անցել են կա՛մ Փաշինյանի մերձավոր շրջապատի մարդիկ, կա՛մ էլ նրան լոյալ դատավորներ։ Իսկ ամենակարևորը, այսօր կառավարությունը Սահմանադրական դատավորի թեկնածու է առաջադրել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին։

Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և Նիկոլ Փաշինյանը մտադիր է երկուսում էլ նշանակել իր մտերիմներին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը և Արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ՝ Արտակ Զեյնալյանին։

Ըստ էության, այս նշանակումով Սահմանադրական դատարանում դիմադրության վերջին մարդը կմնա Հրայր Թովմասյանը, սակայն իշխանական ներկայացուցիչների թվի աճն այլևս հնարավորություն չի տա որևէ իրական հարց լուծել Սահմանադրական դատարանում։ Այդուհանդերձ Փաշինյանը նոր դավադրություն է մտմտում, ցանկանում է միավորել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները, ստեղծել մեկ՝ Գերագույն դատարան, որը լրիվ կախվածության մեջ կլինի իշխանությունից և այլևս առաջին ատյանի դատարաններում, նույնիսկ, եթե որևէ դատավոր հանդգնի Փաշինյանի սրտին ոչ հաճելի որոշում կայացնել, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում կայացվելու են բացառապես այն որոշումները, որոնք կպահանջի փաշինյանական իշխանությունը։

Վահե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular