ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար միևնույնն է, իսկ իրենց կյանքում ամեն ինչ ավելի վատ է լինելու. Վահե Հակոբյանը՝ պաշտոնից զրկվելու լուրերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղը արտահերթ նիստում վճռելու է ընդդիմադիր գործընկերների ճակատագիրը։ Խոսքը Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի մասին է։ Հակոբյանին ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահությունից, իսկ Սաղաթելյանին փոխխոսնակի պաշտոնից զրկելու նախագծեր կներկայացնեն:

1or.am-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի հետ՝ ճշտելու վերջինիս վերաբերմունքը ՔՊ-ի մտադրության վերաբերյալ.

«Ինձ այնքան զուգահեռ է՝ իրենք ինչ են կազմակերպում, ինչ են անում, այդքան բան կարող եմ ասել»:

Նույնիսկ եթե Ձեզ մանդատի՞ց էլ զրկեն.

«Միևնույնն է ինձ համար, իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու՝ կունենամ մանդատ, թե չեմ ունենա, ինձ համար կապ չունի, իսկ իրենց կյանքում ամեն ինչ ավելի վատ է լինելու հաստատ»:

Հիշեցնենք, որ իշխանությունների ցանկում մոտ 10 պատգամավորի անուն կա: Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular