ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի «Սինկոպա» վոկալ համույթը ճանապարհեց առաջին շրջանավարտներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Նոյեմբերյանի Քաղաքային գրադարանում այսօր տոնական մթնոլորտ էր. «Սինկոպա» վոկալ համույթը դեպի մեծ բեմեր ճանապարհեց առաջին շրջանավարտներին՝ Արփի Ապրիկյանին և Արեն Վերանյանին:

«Սինկոպա»-ն Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում սկսել է գործել 2018 թվականից.

«Քանի որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում համայնքի երեխաները էստրադային բաժնում սովորելու հնարավորություն չունեին, մենք որոշեցինք կենտրոնում ստեղծել խումբ, որտեղ բացի դասական և հայկական ժողովրդական ժանրերից երեխաները կարող են նաև այլ ժանրեր ուսումնասիրել: 

Վոկալ խմբի ստեղծումից մի քանի ամիս անց՝ երգի միջազգային օրը, մեր կենտրոնում հյուրընկալել էինք էստրադային երգչուհի Լիդուշիկին, և հենց համերգի ընթացքում էլ ծնվեց խմբի անունը՝ «Սինկոպա», որը երաժշտական ռիթմիկ պատկեր է»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:

Վոկալ համույթը ղեկավարում է Սոնա Ղարդյանը, ով իր աշխատանքն սկսեց 4 սաների հետ և ընդամենը 1-2 ամսում ընդլայնեց խումբը՝ սաների թիվը հասցնելով 24-ի.

«Այս շրջանավարտներն արդեն 9-10 տարի ինձ հետ են, կարելի է ասել՝ իմ կարիերայի առաջին օրվանից ինձ հետ են՝ մինչ օրս: Իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, շատ բաների ենք հասել, երգել ենք Հայաստանի տարբեր բեմերում, արժանացել ենք բազմաթիվ մրցանակների: Այս պահին էլ իրենց հետ մրցույթի ենք մասնակցում: Երկու շրջանավարտներն էլ որոշել են ուսումն այս ուղղությամբ շարունակել, զբաղվել երգով, և ինձ համար շատ կարևոր է, որ իմ սաներն ուզում են նմանվել ինձ»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնա Ղարդյանը:

Շրջանավարտներից Արփին իր ապագան այլ կերպ չի պատկերացնում, հաստատ որոշել է՝ երգչուհի է դառնալու.

«Երգի խումբն, իրականում, ինձ շատ բան է տվել: Ես մանկուց երազել եմ այս բնագավառում հայտնվելու մասին, փոքրուց երգում եմ: Ուզում եմ ուսումս շարունակել Երևանում՝ Մանկավարժական համալսարանում: Չգիտեմ՝ համալսարանն ավարտելուց հետո ինչ առաջընթաց կունենամ, բայց երգի խմբում ձեռք բերած փորձն ու գիտելիքները հաստատ ամբողջ կյանքի համար են»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular