ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չխաղալ բռնապետիկի խաղի կանոններով. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ընդդիմադիր պատգամավորներին զրկում են ԱԺ պաշտոններից, որոնք ժողովրդավարական երկրներում նախտեսված են Պյութագորասի, ներեցեք՝ Նյուտոնի օրենքով, իսկ գուցե Էյնշտեյնի հարաբերականությունների տեսությա՞մբ։ Շուտով, շատ հնարավոր է նրանցից ոմանց զրկեն մանդատներից, ոմանց անձեռնմխելիությունից։ Ի՞նչ, չէի՞ք սպասում։
 
Հարգելի ընդդիմադիրներ, դուք 2021թ․ բռնապետիկի խաղի կանոններով գնացիք, այսպես կոչված ընտրությունների։ Եվ ի՞նչ, հույս ունեիք, որ հաղթելու՞ եք։ Այդ ե՞րբ է Հայաստանում «ընտրություններով» փոխվել իշխանությունը։Թե՞ իսկապես հավատում էիք, որ 2018թ․ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն։ Միթե՞ ձեզ պարզ չէր, որ բռնապետիկը երբևէ չէր համաձայնի գնալ արտահերթ «ընտրությունների», եթե 100%-ով վստահ չլիներ, որ պահելու է իշխանությունը։Էլ չխոսենք նախընտրական շրջանում քր․ գործերի թխումներն ու համայնքապետերի կալանավորումները, «ընտրական» տեխնոլոգիաների ռահվիրաների առկայությունը, ինչպիսիք են Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը և այլոք։ Ամեն դեպքում, մասնակցելով «ընտրություններին», դուք նույն իսկ օրը չընդվզեցիք, չապստամբեցիք և ըստ էության ընդունեցիք արդյունքները, դրանով իսկ լեգիտիմացնելով խայտառակ պարտությունը, հայրենիքի կորուստը։
 
Հետո, շատ «կառուցողական» ձևով մասնակցեցիք նիստերին, իհարկե հարձակումների ենթարվեցիք, հայհոյանքների արժանացաք, բայց և ստացաք ձեզ հասանելիք ԱԺ պաշտոնները։Բավական ժամանակ, նույնպես «կառուցողական» ձևով անհարմար, սուր հարցեր էիք ուղղում բռնապետիկին, դրանով իսկ հնարավորություն տալով նրան մտնել իր տարերքի մեջ՝ ստել, կեղծել, սպառնալ, հոխորտալ։ Վերջապես փորձեցիք դիմադրել․․․
 
Առաջարկությունս․ ՉԽԱՂԱԼ ԲՌՆԱՊԵՏԻԿԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular