ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհն իրոք ճակատագրական խնդիր է, հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ։

Երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ երկարությամբ ճանապարհ և արագացված ընթացքով առաջ է մղում իր շահերը։ Ո՞ւմ է ձեռնտու այս շտապողականությունը», - հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է  համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular