ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն երեկ արտահերթ նիստում պաշտոնից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին։ Նիստը սկսվելուն պես խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիա սկսվեց, հաշված րոպեների ընթացքում ոստիկանական մեծաթիվ զորքեր բերվեցին։

Մեր տեղեկություններով, խորհրդարանի մատույցներում լարված իրավիճակով էր պայմանավորված, որ ընդդիմադիրների հարցը լուծվեց հապճեպ՝ մեկ ժամում։ ՔՊ-ական երկու պատգամավոր ներկայացրին նախագծի հիմնավորումները, եւ որեւէ մեկը որեւէ հարց չտվեց, ելույթ չունեցավ։ Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն եւ դժբախտ մթնոլորտում, առանց ներկայացումների՝ կարծես թաղում լիներ։

Մինչդեռ, որոշ տեղեկություններով, նախնական սցենարով՝ իշխանականները պետք է շոու սարքեին ու «կատոկեին» ընդդիմությանը։ Մեր հարցին՝ վախեցաք բողոքի ալիքի՞ց, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնեց․ «Տասը մարդո՞ւց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular