ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը դանակ է խփել Ռուսաստանի թիկունքին. ԼՂՀ արտգործնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ուղղված են ոչ միայն Արցախի և հայ ժողովրդի, այլ նաև ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ։ Այդ մասին REGNUM-ին տված հարցազրույցում, պատասխանելով ռուս խաղաղապահների նկատմամբ Բաքվի վերաբերմունքի մասին հարցին, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Երբ 2022 թվականին ադրբեջանական զորքերը փորձեցին գրավել ԼՂՀ Ասկերանի շրջանի Քարագլուխի ռազմավարական բարձունքը՝ Փարուխ գյուղը, Ադրբեջանի այդ ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն Արցախի և հայ ժողովրդի, այլ նաև ռուսների դեմ, որովհետև նպատակային հարվածներ հասցվել են խաղաղապահ զորախումբին, այսինքն Ռուսաստանին, այն էլ թիկունքից։

Ի վերջո, ռուսական խաղաղապահ զորախումբը, գտնվելով այնտեղ, ապահովում է խաղաղությունը և կայունությունը։ Եվ հանկարծ նման քայլ Ադրբեջանի կողմից: Բացի դա մենք տեսնում ենք ոչ միայն դա, մենք տեսնում ենք նաև, թե ինչ է կատարվում Ադրբեջանի տեղեկատվական դաշտում, ինչ հակառուսական տրամադրություններ են տիրում այնտեղ։ Եվ այդ ամենին, գումարած, իհարկե, Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական բնույթի ծրագրերին պետք է ուշադիր նայել և միշտ կանխել, պատկերավոր ասած, մատը զարկերակի վրա պահել, որովհետև Անդրկովկասը միշտ էլ եղել է կարևոր տարածաշրջան, ավելին, այն Կովկասի ստորոտն է։ 

Պատկերացրեք, եթե Անդրկովկասում անկայունություն լինի, ապա ինչ խնդիրներ կարող են լինել Հյուսիսային Կովկասում, Կասպից ծովի հատվածում, Վոլգայում, Կենտրոնական Ասիայում, Սիբիրում։ Շատ բան կախված է այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում ուժերի դասավորվածությունից և հավասարակշռությունից: Հատկապես երբ հիմա տեսնում ենք, որ աշխարհը թևակոխում է մեկ այլ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ արդեն իսկ հռչակված սկզբունքները, իրավունքները, ժողովրդավարությունը գործնականում վերացել են, և բոլոր երկրները գործնականում առաջնորդվում են բացառապես ազգային շահերով։ Կա միայն կոշտ հաշվարկ, և ոչ մի մարդասիրական նկատառում։ Ուստի միշտ պետք է զգոն լինել, միշտ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելը կկանխի ավելի մեծ անախորժությունները»,- ասել է Դավիթ Բաբայանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular