ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրահանգի կատարման լկտիության համար՝ պարգևավճարներ և պաշտոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս հայտնի դարձավ, որ «Դիմադրություն» շարժման օրերին ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են: Ընդ որում՝ վերջինիս նշանակել են ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել  Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլև Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել, ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։ Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ 
 
Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ.
 
«Ամբողջ աշխարհում ոստիկանությունը այն ինստիտուտն է, պետությունը հասարակական-քաղաքական այն կազմակերպությունն է, որը ունի սուվերենություն: Մեր սուվերենությունը Նիկոլը պարտվել է, և մենք այլևս չունենք դա։ Այսինքն միջազգային քաղաքականությունում անկախ գործելու հնարավորություն չունենք, հետևապես կարող ենք ասել, որ պետություն էլ չունենք։ Պետությունը պիտի ունենա սուվերենություն և օրինական բռնություն կիրառելու մենաշնորհ, կարևոր է շեշտել որ օրինական բռնության մասին է խոսքը։
 
Այսինքն, պետք է լինի օրինապահ իշխանություն և այդ օրինապահ իշխանությունը ժամանակ առ ժամանակ իրավունք ունենա կիրառել բռնություն, դա ողջ աշխարհում է այդպես։ ՀՀ-ում ոչ միայ չկա իշխանություն, այլև Փաշինյանական այս եղած խմբակը հակապետական, դավաճանական խմբակ է։ Հետևապես այս խմբակի հրահանգները կատարելը և դա ներկայացնելը, թե նախկինում կամ այլ պետություններում մարդիկ դուրս գալով փողոց ոստիկանության բիրտ ուժի են հանդիպում, իսկ հիմա այստեղ այդպես չէ։ Այսպիսի համեմատություն կարող է անել միայն տգետը և ապուշը»։
 
Համբարձումյանի խոսքով՝ այս պայմաններում Ոստիկանությունը ոչ միայն բիրտ ուժ կիրառելու, այլ ընդհանրապես Փաշինյանին ենթարկվելու և նույնիսկ փափուկ հրահանգները կատարելու իրավունք չունի.
 
«Ոչ ոք չի ասում որ ոստիկանությունը բռնություն գործադրելու իրավունք չունի, ունի օրինական բռնություն կատարելու իրավունք, եթե կա օրինական իշխանություն։ Եթե կա ազգի, քազաքացու և պետության շահերը հետապնդող իշխանություն, իսկ մենք ունենք դավաճանական իշխանություն, մենք ունենք մի սերունդ բետոնների, գետնի տակ թաղած իշխանություն,որը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել և դեռ շարունակում է հրահանգներ տալ ոստիկանությանը և այլ ինստիտուտների։
 
Նրանք էլ, ինչքան էլ որ հրահանգը ապօրինի է, մեկ անգամ չէ որ ապացուցել են, այնքան ավելի եռանդով են իրականացնում հրամանը։ Ապօրինության բարձրացման հետ մեկտեղ մեծանում է հրահանգի կատարման լկտիության աստիճանը։ Եվ այդ ընթացքում կարող են նման հրահանգներ կատարող այսպես ասած մարդիկ, այս ամենի դիմաց պարգևավճարներ և պաշտոն ստանալ»: 
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular