ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Ռուստամյանը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը ժամեր առաջ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին.

«Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազինյանը:
 
Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ 1or.am-ը փորձեց ճշտել «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքը.
 
«Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ թող Արթուր Ղազինյանը բացատրություն տա, ես որևէ մեկնաբանություն չեմ անի»:
 
Ինքը՝ Ղազինյանը, չցանկացավ որևէ հարցի պատասխանել՝ նշելով, որ այս պահին հայտարարության մեջ գրվածներին ավելացնելու որևէ բան չունի:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular