ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քվեարկությամբ ԲԴԽ նախագահ չի ընտրվել. պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությամբ խորհրդի նախագահ չի ընտրվել, իսկ տարիքով ավագ անդամը ավագության սկզբունքով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարականի դիմում է ներկայացրել. այսպիսով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը: Այս մասին հայտնում է ԲԽԴ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը»,-հայտնել են ԲԴԽ-ից:

Խորհրդից միևնույն ժամանակ խորհրդից տեղեկացրել են, որ տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Հուլիսի 1-ին ԲԴԽ-ից հայտնել էին, որ Գագիկ Ջհանգիրյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular