ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտ մեսիջներ Ադրբեջանին. ի՞նչ սպասել արտգործնախարարների հանդիպումից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ Թեհրանում մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հակամարտության հենց ամենասկզբից  Իրանը հայտնել է պատրաստակամություն ճգնաժամը լուծելու երկխոսության միջոցով:

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, սակայն, գլոբալ առումով փոփոխություններ այդ հանդիպումից և արված հայտարարություններից պետք չէ ակնկալել.

«Իրականում իրանա-ադբեջանական հարաբերությունները բավականին դինամիկ կերպով են զարգանում: Վերջին մի քանի տարիներին կողմերը բավականին լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ են կառուցել, երկկողմ արևտրաշրջանառության ծավալներն անընդհատ ավելանում են, նույնիսկ համատեղ ձեռնարկություններ են ստաղծվում և այլն:

Բայց այս ամենի ֆոնին նաև քաղաքական առումով ժամանակ առ ժամանակ որոշակի խնդիրներ են առաջ գալիս: Մասնավորապես, վերջին ժամանակներս փոխհրագձություններ եղան Իրան-Ադրբեջան մակարդակում: Իշխանական լրատվամիջոցների մակարդակով իրանական մամուլի որոշ ներկայացուցիչներ, որոնք ասոցացվում են կղերական հոգևոր շրջանակների հետ, շատ սուր քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանում շիաիրանամետ հոգևորականների նկատմամբ ճնշումների մասով:

Նաև իրանական որոշ լրատվամիջոցներ անընդհատ քննադատում են Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, Ադրբեջանին բացահայտ մեսիջներ են ուղարկում, որ դա իրենց սրտով չէ, ինչպես նաև պարբերաբար, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասով են Իրանից հայտարարություններ հնչում, որ  իրենց համար անընդունելի է, որ Հայաստանի հարավային մասը սահմանային փոփոխությունների չպետք է ենթարկվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular