ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հաղթանակի գրավականը նոր քաղաքացիական պայմանագիր, թիմ և առաջնորդ առաջարկելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են ընթանում. ընդդիմադիր դաշտը պատրաստվում է պայքարի նոր փուլի:

‹‹Ըստ Սահմանադրության՝ օգոստոսին լրանում է այն ժամկետը, որից հետո հնարավոր է անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Նաև լուրջ հավանականություն կա առ այն, որ կարող են տեղի ունենալ Երևանի քաղաքապետի ընտրություններ:

Կարծում եմ՝ տրամաբանական է, որ այս երկու կարևոր իրադարձություններից առաջ պետք է ինչ-որ գործընթացներ տեղի ունենան ընդդիմադիր դաշտում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չկարողացան ամբողջությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրը՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին››,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ ընդդիմության այս նախապատրաստական դադարից օգտվեց իշխանությունը՝ ամրապնդելու իր դիրքերը:

‹‹Երբ ընդդիմադիր շարժումը որոշակիորեն մարում է, իշխանության համար հնարավորություն  է ստեղծվում գնալ որոշակի քայլերի, որոնք այլ պայմաններում գուցե չաներԽոսքը արտաքին դաշտում որոշակի զիջումներին է վերաբերում. ‹‹Դիմադրության›› շարժման դադար վերցնելուց հետո Փաշինյանը գնաց ինքաասուլիսի և ժողովրդին հրամցրեց ադրբեջանական քարոզչության այն թեզերը, թե էն գլխից Արցախը հանձնված էր: Կան տեղեկություններ նաև, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված էլ են կողմերը համաձայնության եկել››,-նշեց նա:

Քաղաքագետի պնդմամբ՝ այսօր մեր իրականությունում առկա են այն բոլոր խնդիրները, որոնց լուծման համար 2018թ. ժողովուրդը դուրս եկավ փողոց, սակայն այսօրվա ընդդիմությանը չհաջողվեց դրանք վեր հանել և այնպիսի լուծումներ առաջարկել, որպեսզի ժողովուրդը կրկին ոտքի կանգնի ու պայքարի:

‹‹2018թ. հետո ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատացել, երկրի նյութական ռեսուրսների բազան Արցախի կորստով ավելի  է նվազել, չեն լուծվել նաև սեփականության լեգիտիմության հետ կապված խնդիրները. մենք տեսնում ենք, որ իշխանությունները կապիտալի նախնական կուտակում են իրականացնում:  Ընդդիմությունը չկարողացավ այդ խնդիրրների լուծման հստակ բանաձևը ներկայացնել և նաև Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ այլ առաջնորդ առաջարկել, ինչը նույնպես շատ կարևոր հարց է:

Իմ խորին համազմամբ՝ այն քաղաքական ուժը, որը կկարողանա նոր հանրային կամ քաղաքացիական պայմանագիր առաջարկել հասարակությանը, որը կլուծի կամ կտա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսլական, նա կհասնի հաջողության››,-եզրափակեց Մաթևոսյանը:

Վերջինս շեշտեց, որ ընդդիմությունը շատ մեծ աշխատանք է կատարելու, պետք է կարողանա խորացնել այն ճիշտ ուղղությամբ՝ առաջարկել հստակ ծրագիր, թիմ և առաջնորդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular