ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արեց Վազգեն Սարգսյանը, երբ շարքային զինվորը նրան թույլ չտվեց մեքենայով զորամաս

ՎԻԴԵՈ

Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ:

 Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:   Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը ստուգումների:
 
 Սովորաբար , երբ նախարարի մեքենան մոտենում է զորամասի պահակակետին դռները արդեն բաց են լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:
 Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.
 
Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում:   — Պարոն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:
 
 Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս:
 
 Ասում են , որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն ՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ:
 
Նյութի աղբյուրն՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular