ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի «դեղին քարտը» Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը երեկ հայտարարություն է տարածել, որը քննադատությունների բուռն թիրախ է դարձել մի շարք արևմտամետ կուսակցությունների, սորոսական շրջանակների և իշխանամերձ այլ գործիչների կողմից։ Մասնավորապես Ռուսաստանը տարակուսելի է որակում Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին հաղորդագրության համատեքստը.

«Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է, այդ թվում ռուսական ազդեցությանը հակազդելու համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Կանադան օրերս հայտնեց 4 երկրներում, այդ թվում Հայաստանում, դեսպանություն բացելու իր մտադրության մասին։ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ բառացի նշվում էր. «Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հանդեպ հետզհետե մեծացող սպառնալիքներին, էլ ավելի մեծացնել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ օգնելով դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»։ 

Ըստ էության, Ռուսաստանի դեսպանության այս հայտարարությունը արձագանք էր Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության պնդման։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել Կանադային և չեն նշել, որ դեսպանատան բացումը ողջունելու հետ մեկտեղ նաև սխալ են համարում դեսպանատան բացումը որպես այլ երկրի դեմ ներկայացված միջոցառումներ ներկայացնելը, հատկապես, որ այդ երկիրը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։

Փոխարենը երեկ ամբողջ օրը բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ դատափետում էին Ռուսաստանի դեսպանատանը, մինչդեռ Ռուսաստանն ընդամենը նախազգուշացնում է Հայաստանին, դեսպանատուն բացելու հետ միաժամանակ այդ հանգամանքը չներկայացնել որպես հակառուսական քայլ, առավել ևս, որ փաշինյանական վարչախումբը Ռուսաստանում առանձնապես մեծ հեղինակություն և վստահություն չի վայելում, և Հայաստանի արտգործնախարարությունը պարտավոր է անհապաղ արձագանքել և նշել, թե կարևորում է բոլոր գործընկերների հետ հարաբերությունները և դրանք իրար չի հակադրում։ Հակառակ պարագայում, խնդիրներ կունենանք թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ։

Արման Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular