Մոսկվա-Երևան ինքնաթիռն օդաչուի շնորհիվ խուսափել է ավիաաղետից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓետրվարի 1-ի առավոտյան «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը չի կարողացել հասնել նշանակետին՝ թռիչքի նախապատրաստվելիս օդաչուն հայտնել է ինքնաթիռում ծագած խնդիրների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Թռիչքը չեղարկելու պատճառ են դարձել ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականները։
Չվերթի ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել։
«Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները իրականացնում են ինքնաթիռի ստուգման աշխատանքներ։